ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է Փեմ Բոնդիին երկրի գլխավոր դատախազի պաշտոնից։ Այս մասին տեղեկատվությունը սոցիալական ցանցում տարածել է անձամբ Դոնալդ Թրամփը։
Ինչպես գրում է ԱՄՆ նախագահը, Բոնդին կանցնի «մասնավոր հատվածում խիստ անհրաժեշտ և կարևոր նոր պաշտոնի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը հաստատել է, որ գլխավոր դատախազի պարտականությունները կկատարի Թոդ Բլանշը։
«Փեմ Բոնդին մեծ ամերիկացի հայրենասեր է և հավատարիմ ընկեր, ով վերջին մեկ տարվա ընթացքում նվիրումով ծառայել է որպես իմ գլխավոր դատախազ։ Փեմը հսկայական աշխատանք է կատարել մեր երկրում հանցավորության դեմ խիստ արձագանքման ուղղությամբ, ինչի արդյունքում սպանությունների թիվն իջել է 1900 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Մենք սիրում ենք Փեմին, և նա կանցնի մասնավոր հատվածում խիստ անհրաժեշտ և կարևոր նոր պաշտոնի, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում։ Մեր գլխավոր դատախազի տեղակալը՝ շատ տաղանդավոր և հարգված իրավաբան Թոդ Բլանշը, կկատարի գլխավոր դատախազի պարտականությունները»,- գրել է Թրամփը։