Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Մանհեթենի դատարանում է՝ խարդախության գործով դատավարության համար
Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Մանհեթենի դատարանում է՝ խարդախության գործով դատավարության համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Մանհեթենի դատարանում է՝ քաղաքացիական խարդախության գործով դատավարության համար։

Թրամփի գործով դատախազ Լետիցիա Ջեյմսը նշել է, որ կարեւոր չէ, թե որքան հզոր է մարդը կամ որքան գումար ունի, քանի որ ոչ ոք օրենքից վեր չէ։

Մինչ դատարան մտնելը Դոնալդ Թրամփը քննադատել է գործով դատավորին ու դատախազին՝ ասելով, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

«Սա խարդախություն է։ Սա խաբեություն է։ Որպեսզի իմանաք, իմ ֆինանսական հաշվետվությունները ֆենոմենալ են»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Trump Organization-ը կարող է ստիպված լինել հրաժարվել իր գույքի նկատմամբ վերահսկողությունից կամ վաճառել իր որոշ տեսարժան վայրեր: Նյու Յորքի գլխավոր դատախազը պահանջում է 250 միլիոն դոլար տուգանք և արգելել իր հայրենի նահանգում բիզնեսով զբաղվել: Անցյալ շաբաթ դատավորը վճռեց, որ Թրամփը խարդախություն է գործել՝ բազմիցս խեղաթյուրելով իր ունեցվածքը: