Դոնալդ Թրամփը ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Դագ Բուրգումին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Դագ Բուրգումի թեկնածությունը։
Այս մասին Թրամփը հայտարարել է Ֆլորիդայում կայացած միջոցառման ժամանակ։
Նախագահի նախկին թեկնածուն կղեկավարի վարչությունը, որը պատասխանատու է բնական ռեսուրսների և դաշնային հողերի կառավարման համար։ Այն նաև կարևոր դեր է խաղում շրջակա միջավայրի և էներգետիկայի հետ կապված մի շարք հարցերում:
Դագ Բուրգումը առաջադրվել է 2024 թվականի նախագահական ընտրություններում, սակայն ի վերջո հանել է իր թեկնածությունը և աջակցել Դոնալդ Թրամփին։ Հետագայում նա դարձավ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդականը, մասնավորապես էներգետիկ հարցերով։
Բուրգումը ներկայումս Հյուսիսային Դակոտայի նահանգապետն է։