Դոնալդ Թրամփը ներգաղթի քաղաքականությունում փոփոխությունների շրջանակներում դադարեցրել է ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանող ծրագիրը
Դոնալդ Թրամփը ներգաղթի քաղաքականությունում փոփոխությունների շրջանակներում դադարեցրել է ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանող ծրագիրը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը ներգաղթի քաղաքականությունում փոփոխությունների շրջանակներում դադարեցրել է ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանող ծրագիրը: Նա Լիբերիայի 3500 քաղաքացիների կոչ է արել լքել երկիրը, հակառակ դեպքում նրանց կարտաքսեն երկրից:

Ամերիկյան պետական DED (Deferred Enforced Departure) ծրագիրը ներգաղթյալների համար սկսել է գործել 2007 թվականից, որը պաշտպանում էր երրորդ աշխարհի երկրների քաղաքացիներին արտաքսումից: Դոնալդ Թրամփին այս որոշման համար քննադատել են իրավապաշտպանները:

Լիբերիան Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկն է, որտեղ ընդհանրապես գոյություն չունի առողջապահական համակարգ:

Ծրագիրը դադարեցվելու է 2018թ. մարտի 31-ին, որից հետո սկսվելու է Լիբերիայի քաղաքացիների փուլ առ փուլ արտաքսումը: