Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանում Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա
Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանում Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, այս որոշումն ընդունվել է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնման պատասխան քայլի շրջանակում։

Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ այս որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 27-ից։ Հայտարարությունում նշվում է, որ բացառություն արվում է միայն այն ապրանքների համար, որոնք հրամանագրի ստորագրման պահին արդեն գտնվում էին տարանցիկ ճանապարհին։

Հրամանագիրը պարտադրում է առևտրի նախարարին՝ պետդեպարտամենտի ղեկավարի հետ միասին պարզել, թե որ այլ երկրներ են իրականացնում ռուսական նավթի ներմուծում։ Եթե նման երկրներ հայտնաբերվեն, հնարավոր է, որ նրանց ևս սահմանվի 25% մաքսատուրք։ Միևնույն ժամանակ հրամանագրում նշվում է, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։