Դոնալդ Թրամփը կոչ է անում նավթային ընկերություններին իջեցնել վառելիքի գները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել նավթային ընկերություններին իջեցնել վառելիքի գները ամերիկացի սպառողների համար։
Թրամփը նաև քննադատել է ամերիկյան Chevron նավթային ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Մայք Վիրթին։
«Chevron-ի նախագահ և գործադիր տնօրեն Մայք Վիրթը հրաշալի Մարիա Բարտիրոմոյի հետ խոսել է իր ընկերության այդքան հաջողության բոլոր պատճառների մասին։ Միակ բանը, որ նա բաց է թողել, այն էր, որ առանց Թրամփի վարչակազմի հանճարեղության, հեռատեսության, ուժի և կայունության, նավթարդյունաբերությունը և մեր երկիրն ինքը կկործանվեին։ Օրինակ՝ Մայքը և Chevron-ը վտարվեցին Վենեսուելայից, բայց հիմա նրանք վերադարձել են այնտեղ՝ ավելի ուժեղ և մեծ, քան երբևէ, և ակնկալում են հսկայական շահույթ ստանալ։ Նույնը վերաբերում է նաև մյուս նավթային ընկերություններին։ Հիմա իջեցրեք ձեր (մանրածախ) վառելիքի գները սպառողների համար», – գրել է Թրամփը։