Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանն է ստիպել Իրանին համաձայնել բանակցություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Չինաստանն է ստիպել Իրանին համաձայնել բանակցություններին։ Այս մասին տեղեկատվություն են տարածում միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով «Ֆրանս Պրես» (AFP) գործակալությանը։
Գործակալության հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ Պեկինը համոզել է Իրանին բանակցել, և հավելել է, որ Թեհրանի հարստացված ուրանի հարցով «կատարելապես կհոգան»։
«Լիակատար և վերջնական հաղթանակ, 100 տոկոսով, դրանում կասկած չունեմ», – հայտարարել է Թրամփը «Ֆրանս Պրեսին» կարճ հեռախոսազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել են՝ արդյոք իրեն հաղթող է համարում հրադադարից հետո։
«Մենք ունենք 15 կետից բաղկացած համաձայնագիր, որի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Տեսնենք՝ արդյոք այս համաձայնագիրը հաջողություն կունենա», – նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե բանակցությունների ձախողման դեպքում արդյոք կդիտարկեր Իրանի քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների ոչնչացումը, Թրամփը ուղղակի պատասխան չի տվել։
«Դուք դա կտեսնեք», – հայտարարել է Թրամփը «Ֆրանս Պրեսին»։