Դոնալդ Թրամփը կարծում է, որ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց վիրավոր է
Դոնալդ Թրամփը կարծում է, որ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց վիրավոր է

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց վիրավոր։

«Կարծում եմ՝ հավանաբար ողջ է։ Կարծում եմ, որ նա վնասվածքներ ունի, բայց, հավանաբար, այնուամենայնիվ ողջ է», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Տեղեկության համար՝ երեկ Իրանի պետական հեռուստատեսությունը տարածել է նոր հոգևոր առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձը։ Հայտարարության մեջ, որն Իրանի բնակչության համար ընթերցել է հեռուստահաղորդավարը, Մոջթաբա Խամենեին նշում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը պետք է պահպանվի։ Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ «Իրանը վրեժխնդիր կլինի պատերազմում զոհված քաղաքացիների, հատկապես Մինաբի համար, որտեղ ամերիկյան հարձակման հետևանքով դպրոցի մոտ զոհվել է 168 մարդ, այդ թվում՝ 110 երեխա»։