Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակման մասին. մենք սարսափելիորեն ռմբակոծեցինք նրանց
Մենք սարսափելիորեն ռմբակոծեցինք նրանց,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակման վերաբերյալ։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեկ համաձայնության են եկել, սակայն Թեհրանը խախտել է համաձայնագիրը «մեկ ժամվա ընթացքում», երբ անօդաչու թռչող սարք է արձակել նավի ուղղությամբ, և համապատասխանաբար Վաշինգտոնը ևս մեկ հարձակում է սկսել Թեհրանի վրա։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել նրանց հետ, նրանք երեկ համաձայնության են եկել. դա մեզ համար կատարյալ գործարք էր՝ ոչ մի միջուկային զենք, ոչ սա, ոչ այն, ոչ ոչինչ, նրանք հրաժարվել են ամեն ինչից, ապա նրանք լքել են սենյակը և մեկ ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք են արձակել նավի վրա։ Ես նրանց ասել եմ. «Դուք հիվանդ եք։ Դուք հիվանդ եք։ Մենք նրանց սարսափելիորեն ռմբակոծել ենք երեկ գիշեր։ Նրանք շատ, շատ չար և հիվանդ մարդիկ են», – ասել է Թրամփը։
Թրամփը նաև կրկնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուղերձը, որ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային երթևեկության համար։
Ձեր տեղեկության համար, երեկ երեկոյան ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ-ն հարձակում է սկսել Իրանի վրա այն բանից հետո, երբ Թեհրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող նավի վրա և կրկին փակել նեղուցը։ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել իրանական 140 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանների, կապի ցանցերի և ափամերձ հսկողության կայանների վրա։