Դոնալդ Թրամփը իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին վատ մարդ է անվանել
Դոնալդ Թրամփը իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին վատ մարդ է անվանել

ԱՄՆ նախագահի, Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը վատ մարդ է։

Լրագրողի հարցին՝ ինչ արձագանք ունի Ջոն Բոլթոնի դեմ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, Թրամփը պատասխանել է, որ այդ մասին ոչինչ չէր գիտել։

«Չգիտեի։ Ձեր խոսքերից եմ առաջին անգամ լսում, բայց կարծում եմ, նա վատ մարդ է», – նշել է Թրամփը։

Ջոն Բոլթոնը զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը 2018-2019 թվականներին՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Բոլթոնին մեղադրանք է առաջադրված ազգային պաշտպանության հետ կապված տեղեկատվություն փոխանցելու համար՝ ութ, իսկ տեղեկատվությունը պահելու համար՝ տասը հոդվածով։

Մեղադրանքին արձագանքել է հենց Ջոն Բոլթոնը՝ հայտարարելով, որ ինքն արդարադատության նախարարությունը Դոնալդ Թրամփի կողմից որպես զենք օգտագործելու զոհն է։