Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի կողմից ռուսական ավիաբազաների ռմբակոծությունը Մոսկվային առիթ է տվել նոր լայնամասշտաբ հարձակումներ իրականացնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական ավիաբազաների ռմբակոծությունը Մոսկվային առիթ է տվել նոր լայնամասշտաբ հարձակումներ իրականացնելու համար։ Այսպես է Թրամփը պատասխանել լրագրողների հարցին՝ փոխվե՞լ է արդյոք նրա վերաբերմունքը Վլադիմիր Զելենսկու նկատմամբ այն բանից հետո, երբ Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի ավիաբազաների վրա։
«Նրանք Պուտինին պատճառ տվեցին, որպեսզի նա դժոխքի պես ռմբակոծի նրանց։ Երբ դա տեսա, ասացի՝ ահա, սկսվեց։ Հիմա հարձակում կլինի։ Կարծում եմ՝ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ», – նշել է Դոնալդ Թրամփը։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը չի բացառել՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
«Լավ գիտեմ այդ օրենքը, ուսումնասիրել եմ։ Կտեսնենք։ Այո, կօգտագործեմ, եթե անհրաժեշտ լինի. եթե մտածեմ, որ Ռուսաստանը չի ստորագրի պայմանագիրը և չի դադարեցնի արյունահեղությունը։ Ամսվա ընթացքում հազար զինվոր է զոհվում, մարդիկ մահանում են։ Նրանք ինձ իսկապես տալիս են այդ հնարավորությունը», – հայտարարել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Սենատը աշխատում է օրինագծի վրա, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի դեմ, ինչպես նաև երկրորդական պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են իրականացնում Ռուսաստանի հետ։