Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Starbucks-ի նախագահը նրան ընտրություններում չի հաղթի
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Starbucks-ի նախագահը նրան ընտրություններում չի հաղթի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ Starbucks ընկերության գլխավոր տնօրենը իրեն չի հաղթի հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:

«60 րոպե» հաղորդման ժամանակ Starbucks-ի նախագահ, Հովարդ Շուլցը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2020 թվականին ծրագրված նախագահական ընտրություններին:

«Հովարդ Շուլցը չունի այնպիսի հնարավորություն, որ դառնա նախագահ: ես նայել եմ նրան հաղորդման ժամանակ և համաձայն եմ նրա հետ, որ նա ամենախելացի մարդը չէ: Բացի այդ Ամերիկան արդեն ունի խելացի նախագահ»,-գրել է Թրամփը իր twitter-ի էջում: