Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները տեղի կունենան այսօր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները տեղի կունենան այսօր:
Ինչպես պարզաբանել է Թրամփը, ինքը փորձում է թուլացնել լարվածությունը Իսրայելի և Լիբանանի միջև:
«Փորձում եմ որոշակի տարածություն ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև: Շատ երկար ժամանակ է անցել, ինչ երկու առաջնորդները միմյանց հետ չեն խոսել՝ մոտ 34 տարի: Դա տեղի կունենա վաղը», – գրում է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում:
Տեղեկության համար նշենք, որ անցած գիշեր Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է իսրայելցի պաշտոնյան:
Լիբանանցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ հրադադարի մասին որոշումը կարող է հայտարարվել շուտով: