Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանին թույլ չի տա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին. «Մենք նրանց հետ խոսում ենք և խիստ դիրքորոշում ենք զբաղեցնում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Թեհրանին թույլ չի տա շանտաժի ենթարկել Վաշինգտոնին։
Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Օվալաձև կաբինետում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է խոսել Իրանի հետ՝ միաժամանակ զբաղեցնելով խիստ դիրքորոշում։
«Իրանի հետ շատ լավ խոսակցություններ են ընթանում։ Նրանք «մի քիչ սիրալիր» են դարձել, ինչպես անում էին 47 տարվա ընթացքում։ Նրանք ցանկանում էին կրկին փակել նեղուցը, ինչպես անում էին տարիներ շարունակ։ Մենք նրանց շանտաժի հնարավորություն չենք տա։ Մենք խոսում ենք նրանց հետ և խիստ դիրքորոշում ենք զբաղեցնում»,- հայտարարել է Թրամփը։