Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի շրջափակումը կշարունակվի մինչև միջուկային համաձայնագրի ձեռքբերումը
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի շրջափակումը կշարունակվի մինչև միջուկային համաձայնագրի ձեռքբերումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջուկային համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի «12-րդ ալիքին»։

Նրա խոսքով՝ ծովային շրջափակումը «ավելի արդյունավետ է», քան ռմբակոծությունը, և Իրանը «խեղդվում է»։

Նախագահը հավաստիացնում է, որ Իրանն այժմ համաձայնության խիստ կարիք ունի, որպեսզի շրջափակումը հանվի։

Թրամփը նշում է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքը «շուտով կպայթի», եթե նա չկարողանա նավթ արտահանել։

Տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականը նշում է, որ վերջին հանդիպումների ժամանակ Թրամփը որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա։

Միևնույն ժամանակ, «Ուոլ Սթրիթ Ջորնալի» տեղեկություններով՝ Իրանն ակնարկել է, որ հնարավոր է պատրաստ լինի համաձայնել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի՝ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցման դիմաց, իսկ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են հետաձգվել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թրամփն ակնարկել է, որ քիչ հավանական է, որ կհամաձայնի պատերազմի ավարտի վերաբերյալ Իրանի առաջարկին։