Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ «հրահանգներ է թողել» ԱՄՆ-ին՝ Իրանին պատասխանել հսկայական ռազմական ուժով, եթե Իրանին հաջողվի սպանել իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ «հրահանգներ է թողել» Միացյալ Նահանգներին՝ Իրանին պատասխանել հսկայական ռազմական ուժով, եթե Իրանին հաջողվի սպանել իրեն։
«Ես երկար ժամանակ է՝ նրանց ցուցակում եմ։ Հենց սրա հետ գործ ունենք։ Միակ բանն այն է, որ ես հրահանգ եմ թողել։ Եթե որևէ բան պատահի, պարզապես ռմբակոծե՛ք այնպիսի մասշտաբով, որպիսին նրանք նախկինում երբևէ չեն տեսել»,— հայտարարել է Թրամփը «Նյու Յորք Փոստ» (New York Post) պարբերականին։
2025 թվականի փետրվարին Դոնալդ Թրամփը նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ հրահանգներ է թողել այն դեպքի համար, եթե Իրանն սպանի իրեն։
«Ես հրահանգներ եմ թողել։ Եթե նրանք դա անեն, կոչնչացվեն, ոչինչ չի մնա»,— հայտարարել էր Թրամփը՝ ԱՄՆ Իսրայելի վարչապետի այցի ժամանակ։