Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հնարավոր է մեկնի Պակիստան, եթե Իրանի հետ համաձայնագիրն այնտեղ ստորագրվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ ինքը հնարավոր է մեկնի Պակիստան, եթե Իրանի հետ համաձայնագիրն այնտեղ ստորագրվի:
Միևնույն ժամանակ, իրանական աղբյուրները հաստատել են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Պակիստանում՝ երկուշաբթի՝ ապրիլի 20-ին:
Թրամփը ևս մեկ անգամ լավատեսություն է հայտնել Իրանի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ:
«Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք և շատ լավ աշխատանք կատարեցինք, բայց տեսնենք: Բանակցությունները շարունակվում են և կշարունակվեն նաև այս հանգստյան օրերին: Շատ լավ բաներ են տեղի ունենում, ինչը ներառում է նաև Լիբանանը»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ երբ համաձայնագիրը ստորագրվի, իրանական նավահանգիստների շրջափակումը կվերացվի: