Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Գազայում պատանդների ազատման վերաբերյալ բանակցություններում առաջընթաց է նկատվում

10:10, 11.04.2025

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Գազայում պատանդների ազատման վերաբերյալ բանակցություններում առաջընթաց է նկատվում։

«Մենք հասնում ենք առաջընթացի պատանդների ազատման հարցում։ Ընդամենը 59 պատանդ կա, սակայն նրանցից միայն 24-ն են կենդանի։ Իսրայելի համար նույնքան կարևոր է դիակների վերադարձը, որքան կենդանիների», – նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա խոսել է երկու շաբաթ առաջ պատանդների ընտանիքի անդամների հետ հանդիպման մասին։

«Երբ երկու շաբաթ առաջ հանդիպեցի պատանդների ընտանիքներին, չհավատացի, թե ինչ են նրանք անցել։ Նրանք ասում էին, որ 59 պատանդներից միայն 24-ն են կենդանի, և մնացած մահացածների վերադարձն էլ իրենց համար նույնքան կարևոր է, որքան կենդանիներինը։ Սա իսկապես զարմանալի ու միևնույն ժամանակ շատ տխուր փաստ է։ Մենք մոտենում ենք նրանց վերադարձին։ Շատերը արդեն վերադարձել են, և շատ մարդիկ երախտապարտ են։ Ոմանք վերադարձել են բավականին ծանր վիճակում։ Եթե նստեք և խոսեք նրանց հետ, ինչպես ես խոսեցի, կհասկանաք, որ նրանք անսովոր բաներ են ապրել», – նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ընթանում են բանակցություններ ինչպես Իսրայելի, այնպես էլ «Համաս»-ի հետ։

«Մենք համագործակցում ենք Իսրայելի հետ, համագործակցում ենք «Համաս»-ի հետ, և սա սարսափելի խմբավորում է», – հայտարարել է Թրամփը։

Նմանատիպ