Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ եթե դեմոկրատները վերահսկողություն ստանան Կոնգրեսի նկատմամբ, ինքն ամեն ինչին վետո է դնելու

21:23, 23.10.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ հավատում է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականները հաղթանակ կտանեն, սակայն այն դեպքում, եթե այդպես չլինի, պատրաստ է վետո դնել յուրաքանչյուր առաջարկի վրա։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ վետո դնելը դեմոկրատներին կստիպի գնալ իր հետ բանակցությունների։
«Կարծում եմ՝ հանրապետականները կհաղթեն, բայց եթե այս փակուղին ստեղծվի, ամեն ինչին վետո կդնեմ, իսկ հետո դեմոկրատները համաձայնագիր կնքելու ցանկություն կունենան։ Եթե պատմականորեն նայենք, եթե վետո եմ դնում, դրանից հետո նրանք գալիս են ու հարցնում քեզ. «Ինչպե՞ս անենք սա», և դուք համաձայնության եք հասնում», – հայտարարել է Թրամփը։

Նմանատիպ