Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունից. «Նրանք չեն աջակցում Իրանի դեմ պատերազմին, ինչո՞ւ պետք է մենք լինենք նրանց կողքին, եթե նրանք մեզ հետ չեն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունից։
Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին այն բանի համար, որ նրանք չեն սատարում Իրանի դեմ պատերազմին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երբ ինքը օգնություն է խնդրել, «ՆԱՏՕ-ն պարզապես այնտեղ չէր»։ Թրամփը դա անվանել է «հսկայական սխալ» եվրոպացիների կողմից։
«Մենք տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա, հարյուր միլիարդավոր դոլարներ՝ նրանց պաշտպանության համար, և մենք միշտ նրանց կողքին կլինեինք, բայց հիմա, հաշվի առնելով նրանց գործողությունները, չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է։ Ինչո՞ւ պետք է մենք լինենք նրանց կողքին, եթե նրանք մեզ հետ չեն», – հավելել է ԱՄՆ նախագահը։