Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ամեն անգամ, երբ Իրանը Հորմուզի նեղուցում կրակ բացի նավի վրա, ԱՄՆ-ն ռմբակոծելու է իրանական կամուրջներն ու էլեկտրակայանները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամեն անգամ, երբ Իրանը Հորմուզի նեղուցում կրակ բացի որևէ նավի վրա, ի պատասխան ԱՄՆ-ն հարված կհասցնի իրանական կամուրջներին և էլեկտրակայաններին:
«Այսուհետ, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում կրակ բացի նավի վրա — լինի դա հրթիռով, անօդաչու թռչող սարքով (դրոնով), թե ցանկացած այլ սարքավորմամբ ու զենքով — Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ այն օբյեկտները, որոնք գտնվում են մայրաքաղաք Թեհրանում կամ դրա մերձակայքում», – սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը: