Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրը պատրաստվում է մեկնել Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու, սակայն արտասահմանյան լրատվամիջոցները ենթադրել են, որ ԱՄՆ նախագահը սխալ է թույլ տվել իր ելույթի ժամանակ

20:53, 11.08.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրը կմեկնի Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կհանդիպեմ Պուտինի հետ։ Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան», – մամուլի ասուլիսում ասել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ՝ անցյալ շաբաթ, Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Բացի այդ, BBC-ն գրում է, որ ԱՄՆ նախագահը, իբր, սխալ է թույլ տվել հանդիպման վայրի մասին խոսելիս։

Նմանատիպ