Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է խոսել Թայվանի նախագահի հետ զենքի վաճառքի մասին
«Պոլիտիկո»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է խոսել Թայվանի նախագահի հետ զենքի վաճառքի մասին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կղզուն 14 միլիարդ դոլարի զենքի վաճառքի վերաբերյալ որոշում կկայացնի Թայվանի նախագահ Լայ Ցզինգ Դիի հետ զրույցից հետո։
«Ես կխոսեմ նրա հետ։ Ես կխոսեմ բոլորի հետ։ Մենք շատ լավ տեղեկացված ենք», – ասել է Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ «Թայվանի հարցի» շուրջ աշխատանքները կշարունակվեն, սակայն լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Ինչպես հաղորդում է «Պոլիտիկո»-ն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ հստակեցրել է, որ Թայվանը «ամենակարևոր հարցն» է երկու երկրների հարաբերություններում։