Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մարկո Ռուբիոն կմեկնի Ստամբուլ՝ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներ ունենալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հինգշաբթի օրը նախատեսված հնարավոր բանակցությունների համար։
«Ես անխոնջ աշխատում եմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի արյունահեղությանը վերջ դնելու համար։ Կարևոր է, որ այս շաբաթվա վերջում, հավանաբար հինգշաբթի օրը, Թուրքիայում բանակցություններ կլինեն, որոնք կարող են բավականին լավ արդյունքներ տալ։ Մեր մարդիկ՝ Մարկո Ռուբիոն, ուրիշներ, կգնան այնտեղ, և մենք կտեսնենք, թե կարո՞ղ ենք արդյոք սա ավարտել», – ասաց Թրամփը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ստամբուլում Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարել։ Սակայն Թրամփը չի բացառել բանակցությունների օրը անձամբ Ստամբուլ ժամանելու հնարավորությունը։