Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է կառավարության արդյունավետության դեպարտամենտի կողմից չեղարկված որոշ ծրագրերի վերականգնման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է կառավարության արդյունավետության դեպարտամենտի կողմից չեղարկված որոշակի ծրագրերի վերականգնման հարցը։
«Կան մի քանի բաներ, որոնց վերականգնման մասին ես հիմա մտածում եմ», – ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտը խնայել է «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ»։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի կրճատումներից տուժած գործակալությունները վատնում են մեծ քանակությամբ ռեսուրսներ և տաղանդներ։
«Նայեք տեղի ունեցած որոշ բաների։ Միլիարդավոր դոլարներ են տրվել մարդկանց առանց որևէ պատճառի», – ասաց Թրամփը։