Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Իլոն Մասկին Հարավային Աֆրիկա արտաքսելու հարցը

19:05, 01.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Իլոն Մասկին Հարավային Աֆրիկա արտաքսելու հարցը,- հաղորդում է USA Today-ը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը կքննարկի Մասկին արտաքսելու հարցը, Թրամփը պատասխանել է. «Մենք պետք է քննարկենք դա»։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է իր և Մասկի միջև սոցիալական ցանցերում հրապարակային վեճերի հերթական փուլից հետո։ Ամերիկացի միլիարդատերը կրկին քննադատել է Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված բյուջեի օրինագիծը՝ ասելով, որ այն կմեծացնի բյուջեի դեֆիցիտը։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ կարող է հանձնարարել Մասկի նախկինում ղեկավարած DOGE-ին վերանայել միլիարդատերերի ընկերություններին շնորհված պետական ​​պայմանագրերի միլիարդավոր դոլարների արժողությամբ տարբերակները։

Նմանատիպ