Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե ցանկանա.«Ես պատրաստ եմ դա անել, ես նրա հետ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել»

14:04, 25.10.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Թրամփի խոսքով, եթե Կիմ Չեն Ինը ցանկանա, ինքը պատրաստ է հանդիպել նրան Ասիա կատարելիք այցի շրջանակում։

«Ես կհամաձայնեի։ Եթե ցանկանում եք այդ տեղեկությունը տարածել, ես պատրաստ եմ։ Ինձ մոտ բացառիկ հարաբերություններ են եղել նրա հետ», – նշել է Թրամփը։

Նա նաև անդրադարձել է Հյուսիսային Կորեայի պահանջին, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության նախապայմանը իրենց՝ որպես միջուկային տերություն, ճանաչումն է։

«Երբ ասում են, որ ցանկանում են, որպեսզի իրենց միջուկային տերություն ճանաչեն՝ նրանց մոտ շատ միջուկային զենք կա։ Ես դա կհայտնեմ», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախագահության իր առաջին ժամկետի ընթացքում երեք անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։

Նմանատիպ