Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի երկրում «ջերմաստիճանը իջեցնի» Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իր տանը խուզարկությունից հետո

21:26, 15.08.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի երկրում «ջերմաստիճանը իջեցնի» Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իր տանը խուզարկությունից հետո։

«Երկիրը շատ ծանր վիճակում է: Կա մի մեծ վտանգ, ինչպիսին մենք նախկինում չենք տեսել։ Երբեք չի եղել, որ իրավապահ մարմինները ներխուժեն ԱՄՆ նախկին նախագահի տուն, և դա է պատճառը, որ երկրում այնքան մեծ զայրույթ կա, ինչպես երբեք», – ասել է Թրամփը:

Թրամփն ասել է, որ ամեն ինչ կանի «երկրին օգնելու համար»։

ԱՄՆ նախկին նախագահը խոսել է նաև իր տունը խուզարկելու գործընթացի մասին։

Հիշեցնենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Արդարադատության դեպարտամենտի և դատարանի որոշմամբ խուզարկել են ԱՄՆ նախկին նախագահի տունը։ Օրդերում ասվում է, որ իրավապահները Թրամփի տնից առգրավել են «հույժ գաղտնի» փաստաթղթերի 11 թղթապանակ:

Թրամփը մեղադրվում է լրտեսության մասին օրենքը խախտելու մեջ, որը նախատեսում է հինգ տարվա ազատազրկում։

Նմանատիպ