Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։
«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից հետո, քանի որ նրանք այլևս չեն կարող դիմադրել։ Նրանք հուսահատված են և փորձում են ազդել ընտրությունների վրա, որպեսզի իշխանության գա իրենց ուզած թույլ խումբը, որը կզիջի նրանց և թույլ կտա նրանց ունենալ միջուկային զենք։ Նրանք միայն միջուկային զենք են ուզում, և եթե նրանք միջուկային զենք ձեռք բերեն, ամբողջ աշխարհը լուրջ վտանգի տակ կհայտնվի», – ասել է Թրամփը։
ԱՄՆ միջանկյալ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Միջանկյալ ընտրությունները անցկացվում են չորս տարին մեկ՝ նախագահական ժամկետի կեսին։