Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ։
Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն ինքը կորոշի՝ արդյոք քայլ կատարի այս ուղղությամբ։
«Իրանի հետ գործերը շատ լավ են ընթանում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմա գոհ չէ։ Սա պետք է արվեր 47 տարի առաջ։ Կամ առնվազն այս 47 տարվա ընթացքում, բայց դա չարվեց։ Նախորդ նախագահները չեն վարվել այնպես, ինչպես պետք է։ Սա պետք է արվեր վաղուց, այդ ժամանակ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ։ Եվ հիմա նրանք իսկապես ուզում են համաձայնության գալ։ Նրանց դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք, և նրանք իսկապես ուզում են համաձայնության գալ։ Տեսնենք՝ կարո՞ղ ենք համաձայնության գալ, թե՞ պարզապես սա մինչև վերջ հասցնել», – ասել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Փենսիլվանիայում Պաշտպանության և նորարարության գագաթնաժողով ժամանելուն պես Թրամփը ասել է, որ «չի սիրում վերջնաժամկետներ սահմանել» և զգուշացրել է Իրանին. «Նրանք ավելի լավ է պատշաճ կերպով վարվեն»։
Տեղեկության համար, վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության, Իրանի վրա իրականացվել է ավիահարվածների երկու ալիք։