Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության առաջին իսկ օրը կտրուկ կբարձրացնի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

11:00, 26.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության առաջին օրվանից կտրուկ կբարձրացնի մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։

Թրամփն ասել է, որ այդ քայլը պատասխան է անօրինական ներգաղթին և «հանցագործությունների և թմրանյութերի» հոսքին սահմանով:

«Հունվարի 20-ին, որպես իմ առաջին գործադիր հրամանի մաս, ես կստորագրեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու համար»,- գրել է Դոնալդ Թրամփը սոցցանցում։

Նրա խոսքով՝ այս սակագինը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել թմրանյութերի ներկրումն ու անօրինական միգրանտների «ներխուժումը» երկիր։ Չինաստանի դեպքում Թրամփն ասում է, որ տասը տոկոս կավելացնի գործող մաքսատուրքերին այնքան ժամանակ, մինչև երկիրը դադարեցնի թմրանյութերի հոսքը ԱՄՆ։

Ինչպես գրում է «CNN»-ը, Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը թմրանյութերի դեմ պայքարում ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ։ Կանադայի պաշտոնյաները պատասխան հայտարարության մեջ նշել են, որ սահմանների անվտանգությունը իրենց երկրի համար առաջնահերթություն է:

Նմանատիպ