Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համասին երեք-չորս օր է տալիս՝ խաղաղության ծրագրին արձագանքելու համար
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համասին երեք-չորս օր է տալիս՝ խաղաղության ծրագրին արձագանքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Համասին 3-4 օր է տալիս՝ խաղաղության ծրագրին արձագանքելու համար։ Նա այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, իր ներկայացրած ծրագիրը ստացել է բոլոր արաբական և մուսուլմանական երկրների, ինչպես նաև Իսրայելի աջակցությունը, և հիմա նրանք սպասում են Համասին։

Ըստ Դոնալդ Թրամփի, եթե Համասը հրաժարվի ստորագրել համաձայնագիրը, «դա շատ տխուր ավարտ կլինի»։ Նման դեպքում, ասել է նախագահը, նա թույլ կտա Իսրայելին անել այն, ինչ «նրանք պետք է անեն, և նրանք կարող են դա անել շատ հեշտությամբ»։

«Համասի հետ ամեն ինչ շատ պարզ է։ «Մենք ցանկանում ենք պատանդների անհապաղ վերադարձը և լավ վարքագիծ», – ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Ղազայի խաղաղության իր ծրագիրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։