Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը շուտով կսկսվի

10:49, 04.12.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ղազայի հարցով իր խաղաղության ծրագրի երկրորդ փուլը շատ շուտով կսկսվի։

«Ամեն ինչ լավ է ընթանում։ Գիտեք, այսօր նրանք խնդիր ունեին, լսեցի, որ ռումբ է պայթել, և որոշ մարդիկ բավականին ծանր վիրավորվել են, որոշները, հավանաբար, մահացել են։ Նրանք ինձ ասացին, որ դա պատահականություն է եղել։ Մենք խաղաղություն ունենք Մերձավոր Արևելքում։ Մարդիկ դա չեն գիտակցում։ Մենք հսկայական աջակցություն ունենք։ 59 երկիր։ Սա հսկայական աջակցություն է։ Երկրորդ փուլը առաջ է շարժվում, այո, դա շատ շուտով տեղի է ունենալու», – ասաց Թրամփը։

Նմանատիպ