Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բուդապեշտում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

22:36, 16.10.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ արդյունավետ է եղել։

Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան Մերձավոր Արևելքում ունեցած հաջողության համար։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին իր ներգրավվածության համար։

Ինչպես նշում է Թրամփը, զրույցը նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերություններին։

«Մենք շատ ժամանակ անցկացրինք՝ խոսելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի մասին, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի։ Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ մեր բարձր մակարդակի խորհրդականները կհանդիպեն։ Միացյալ Նահանգների կողմից առաջին հանդիպումները, ի թիվս այլոց, կնախագահի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի», – գրել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նշել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Հունգարիայում։

«Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում փոխադարձաբար համաձայնեցված վայրում՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անանուն» պատերազմին», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ վաղը Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի և այլ հարցերի քննարկման համար։

«Ես կարծում եմ, որ այսօրվա հեռախոսազրույցում մեծ առաջընթաց կգրանցվի», – գրել է Թրամփը։

Նմանատիպ