Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում ռազմական ներկայությունը կրճատելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայությունը կրճատելու հարցը։
Նա ասել է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի մոտ ապագայում։
«Միացյալ Նահանգները ուսումնասիրում և քննարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության հնարավոր կրճատման հարցը, և որոշումը կկայացվի մոտ ապագայում», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։