Դոնալդ Թրամփը հայտարարել է Համասի ևս 10 պատանդի ազատ արձակման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Գազայում «Համաս»-ի գերությունից կազատվի եւս տասը պատանդ։ Այս մասին Թրամփը խոսել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Թրամփը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրին։
«Հայաստանը եւ Ադրբեջանը — այնտեղ մենք հրաշալի աշխատանք ենք իրականացրել, եւ դա բավականին մոտ է, եթե արդեն ձեռք բերված չէ։ Գազայի առնչությամբ՝ մենք վերադարձրել ենք պատանդների մեծ մասին։ Շուտով մենք կվերադարձնենք եւս տասը եւ հուսով ենք, որ դա բավականին արագ կավարտվի։ Սթիվ Ուիթքոֆը ֆանտաստիկ էր։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Նա շատ լավ մարդ է եւ հմուտ միջնորդ», – նշել է Թրամփը։