Դոնալդ Թրամփը հանդիպում է ազգային անվտանգության թիմի հետ

21:55, 17.06.2025

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ազգային անվտանգության թիմի հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել էր, որ հրահանգ է տվել Մերձավոր Արևելքում տեղակայել լրացուցիչ պաշտպանական հնարավորություններ։

Միաժամանակ, մեդիայում ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ-ը քննարկում է մասնակցություն ունենալ Իսրայելի ռազմական գործողությանը։

Նմանատիպ