Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Կենտրոնական Ասիայի առաջնորդներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Կենտրոնական Ասիայի առաջնորդներին։
Ռոյթերսի տվյալներով՝ նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը նախատեսված է հանդիպում Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի առաջնորդների հետ։
Ուզբեկստանի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն հայտարարել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կմասնակցի գագաթնաժողովին և շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար։
Անցյալ ամիս Թրամփը հայտարարել է, որ Uzbekistan Airways-ը մոտ 8 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր է կնքել ամերիկյան Boeing ընկերության հետ՝ 22 787 Dreamliner ինքնաթիռ գնելու համար։