Դոնալդ Թրամփը Գրենլանդիան գնելու առնչությամբ մերժում ստանալու պատճառով չեղարկել է իր այցը Դանիա
Դոնալդ Թրամփը Գրենլանդիան գնելու առնչությամբ մերժում ստանալու պատճառով չեղարկել է իր այցը Դանիա: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:
Ինչպես հայտնի է, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին դիմավորելու համար Դանիայում նախատեսվել էին մասշտաբային միջոցառումներ, սակայն Կոպենհագենը չի պատրաստվում քննարկել Գրենլանդիան վաճառելու թեման: Այս մասին հրապարակավ խոսել է երկրի վարչապետը, հենց այդ պատճառով էլ Սպիտակ տան առաջնորդը չեղարկել է պաշտոնական այցը երկիր:
Նախորդ շաբաթ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հետաքրքրված է Գրենլանդիան գնելով:
Դոնալդ Թրամփը Դանիա պետք է մեկներ սեպտեմբերի 2-3-ին: