Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Սպիտակ տանը
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Սպիտակ տանը

Սպիտակ տանը այս պահին ընթանում է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Ուկրաինայի նախագահը մի քանի րոպե առաջ է ժամանել Սպիտակ տուն։

Հանդիպման սկզբում առաջնորդները մեկնաբանություններ չեն տվել մամուլի ներկայացուցիչներին։

Հայտնի է, որ հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է Ուկրաինային հեռահար «Թոմահավք» հրթիռների փոխանցման հարցը։