Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը
Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել: BBC-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփը և Սթարմերը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը անհրաժեշտ է։

«Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի վերաբացման անհրաժեշտությունը՝ համաշխարհային նավագնացությունը վերականգնելու համար: Նրանք համաձայնել են, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը անհրաժեշտ է համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար», – ասել է բրիտանական կառավարության խոսնակը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել են մոտ ապագայում ևս մեկ հեռախոսազրույց ունենալ։