Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, հաստատել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Դեռևս պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել այն մասին, թե ինչ է քննարկվել և ինչի շուրջ են կողմերը համաձայնության եկել։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել իր ազգային անվտանգության թիմի հետ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ԱՄՆ նախագահը քննարկել է Իսրայելի հետ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հարցը։