Դոնալդ Թրամփը եռօրյա այցով մեկնում է Մերձավոր Արևելք

22:57, 12.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Մերձավոր Արևելք եռօրյա ուղևորության, որի ընթացքում նա կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Թրամփը իր այցը կսկսի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադից, այնուհետև մայիսի 14-ին կայցելի Կատար և մայիսի 15-ին կավարտի իր հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրություններում։

Այցի հիմնական նպատակներն են տնտեսական համաձայնագրերի կնքումը, տարածաշրջանային անվտանգության հարցերի լուծումը և դիվանագիտական ​​հարաբերությունների խորացումը։

Նմանատիպ