Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց։ Դոնալդ Թրամփը այս մասին ասել է Fox News-ին։
Հեռուստահաղորդավար Բրայան Քիլմիդի խոսքով՝ ինքը խոսել է ԱՄՆ նախագահի հետ այդ հարցի շուրջ, որին Թրամփը պատասխանել է. «Ես դժգոհ եմ»։
Ձեր տեղեկության համար՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, նշանակվել է նրա իրավահաջորդ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվել է Փորձագետների ժողովի անդամների կողմից։
Իսրայելի անվտանգության ծառայությունները կարծում են, որ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, կարող է վիրավորված լինել անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ։