Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռիչարդ Գրենելին Ուկրաինայում հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու հարցը
«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռիչարդ Գրենելին Ուկրաինայում հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու հարցը։
Գործակալության տվյալներով՝ 2020 թվականին Գրենելը կարճ ժամանակով զբաղեցրել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը։
2019-2021 թվականներին եղել է Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը։ Այս ընթացքում կողմերի միջեւ ստորագրվել է տնտեսական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր։
Ինչպես նշում է «Reuters»-ը, 2024 թվականի ամռանը Գրենելը հանդես եկավ Ուկրաինայում «ինքնավար գոտիներ» ստեղծելու նախաձեռնությամբ, որոնք, նրա կարծիքով, պետք է մաս կազմեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սկսված ռազմական հակամարտության լուծման։ Նա նաև ասել է, որ չի աջակցի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Բացի այդ, ինչպես նշում են «Reuters»-ի աղբյուրները, չի բացառվում, որ Թրամփը ընդհանրապես հրաժարվի Ուկրաինայում հատուկ ներկայացուցչի պաշտոն ստեղծելուց։