Դոնալդ Թրամփը դիմում է Իրանի զինված ուժերին. Դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը, և դուք կստանաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում, որպես այլընտրանք, ձեզ անխուսափելի մահ է սպասվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ։
Թրամփը կոչ է արել Իրանին վայր դնել զենքը և հանձնվել։
«ԱՄՆ զինված ուժերը վերջերս լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի՝ շատ դաժան և սարսափելի մարդկանց խմբի կողմից ներկայացվող անմիջական սպառնալիքը։ Նրանց սպառնալից գործողությունները ուղղակի սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների, մեր զինվորականների, մեր արտերկրում գտնվող բազաների և մեր դաշնակիցների համար ամբողջ աշխարհում։
47 տարի շարունակ իրանական ռեժիմը վանկարկել է «Մահ Ամերիկային», արյունահեղության և զանգվածային սպանությունների անվերջ արշավ է մղել Միացյալ Նահանգների, մեր զինվորականների, մեր անմեղ ժողովրդի և շատ երկրների դեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը նշել է, որ ռազմական գործողության նպատակը Իրանի միջուկային ծրագրերի ոչնչացումն է։
«Այս ահաբեկչական ռեժիմը երբեք միջուկային զենք չի ունենա։ Ես կրկին եմ ասում. նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը դիմել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և զինված ուժերին։
«Դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը, և դուք կստանաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում, որպես այլընտրանք, ձեզ անխուսափելի մահ կսպառնա», – ասաց Դոնալդ Թրամփը։