Դոնալդ Թրամփը Չինաստան այցը պլանավորում է մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում
Դոնալդ Թրամփը Չինաստան այցը պլանավորում է մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում պլանավորում է այցելել Չինաստան։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Սպիտակ տանը։

Այցի շրջանակներում Թրամփը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Սա կլինի Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումը անցյալ տարվա հոկտեմբերից հետո։

Ինչպես գրում է «Reuters»-ը, նշված հանդիպումը հատկապես կարևոր է, քանի որ կողմերը քննարկելու են՝ արդյոք կշարունակեն առևտրային համաձայնագիրը, որը կասեցրել էր սակագների բարձրացումը։