Դոնալդ Թրամփը չի բացառում ստորգետնյա միջուկային փորձարկումները. «Այլ երկրներ են դա անում, եթե նրանք անեն, մենք էլ կանենք»

22:55, 31.10.2025

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր ևս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ն վերականգնելու է միջուկային փորձարկումները։

Հարցին՝ արդյոք սա ներառու՞մ է նաև ստորգետնյա միջուկային փորձարկումներ, նախագահը պատասխանեց, որ շատ շուտով դա հայտնի կդառնա։

«Շատ շուտով կիմանաք, մենք նախատեսում ենք անցկացնել որոշակի փորձարկումներ», – ասաց Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Թեմայի շուրջ խոսելիս Թրամփն ավելացրել է․ «Այլ երկրներ անում են դա։ Եթե նրանք անում են, մենք էլ կանենք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրահանգել է զինված ուժերին անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումների գործընթացը՝ 33 տարվա դադարից հետո։

Նմանատիպ