Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուին կոչ է արել կրճատել ռազմական գործողությունները Լիբանանում. «Կարծում եմ՝ մենք պետք է ավելի զուսպ լինենք»
Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուին կոչ է արել կրճատել ռազմական գործողությունները Լիբանանում. «Կարծում եմ՝ մենք պետք է ավելի զուսպ լինենք»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուին կոչ է արել կրճատել ռազմական գործողությունները Լիբանում։ Այս մասին Դոնալդ Թրամփը խոսել է «NBC News»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Թրամփի խոսքով՝ հրադադարի փխրուն ֆոնին ինքը խնդրել է Նեթանյահուին լինել «ավելի զսպված» Լիբանի հարցում։

«Ես խոսել եմ Բիբիի հետ, և նա դա կանի զսպվածությամբ։ Պարզապես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի զսպված լինենք», – հայտարարել է Թրամփը և նշել, որ, իր կարծիքով, իսրայելցիները կրճատում են գործողությունները Լիբանում։

Բացի այդ, Թրամփը լավատեսություն է հայտնել հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Իրանի առաջնորդները մասնավոր զրույցներում ավելի ճկուն են թվում։

«Նրանք շատ ավելի բանական են։ Համաձայնում են այն ամենին, ինչին պետք է համաձայնեն։ Հիշեք, նրանք պարտված են, նրանք այլևս ռազմական ուժ չունեն», – հայտարարել է Թրամփը։