Դոնալդ Թրամփը բացառում է 2028 թվականին փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը, բայց ասում է, որ հետաքրքրված է երրորդ ժամկետով
Դոնալդ Թրամփը բացառում է 2028 թվականին փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը, բայց ասում է, որ հետաքրքրված է երրորդ ժամկետով

Դոնալդ Թրամփը բացառում է 2028 թվականին փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը, բայց ասում է, որ հետաքրքրված է երրորդ ժամկետով։ Դոնալդ Թրամփը հայտարարությունն արել է Ճապոնիա մեկնող նախագահի ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ։

«Ես ուրախ կլինեի դա անել։ Հարցումներում ես լավագույն ցուցանիշներն ունեմ», – ասել է Դոնալդ Թրամփը։

Ինչ վերաբերում է փոխնախագահի պաշտոնում առաջադրվելուն, Դոնալդ Թրամփն ասել է. «Ինձ կխնդրեին դա անել, բայց ես չէի անի։ Ես կբացառեի դա, դա ճիշտ չէր լինի, բայց շատ հաճելի կլիներ»։

Ըստ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կամ այս երկուսի զույգը, որպես Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ և փոխնախագահ, նույնպես կարող են շատ ուժեղ թեկնածուներ լինել նախագահի պաշտոնի համար։

Դոնալդ Թրամփը նշում է, որ ինքը լավագույն ցուցանիշներն ունի նաև բժշկական հետազոտությունների արդյունքներում, այդ թվում՝ վերջերս անցկացված մագնիսական ռեզոնանսի ուսումնասիրության մեջ։